

Հովհաննես Խուդավերդյանի կողմից
Երաժիշտ, Արվեստագետ, Արհեստագետ
Հովհաննես Նորայրի Խուդավերդյան,ծնվ. 1987 թ. ,ք. Երևան,ավարտել է Մովսես Գյորգիսյանի անվան թիվ 158 միջնակարգ դպրոցը,1993֊2003թթ.,13 տարեկանից սկսել է նվագել դուդուկ,17 տարեկանում մեկ տարի մասնավոր պարապել է վարպետի մոտ,այնուհետ գնացել ծառայության2005֊2007թթ,վերադառնալով բանակից, շարունակելու ակնկալիքով,բայց վարպետի վաղաժամ մահը կիսատ է թողնում նրա ուսումը,այսքանով ավարտվում է նրա ուսանողական ժամանակը,սկսում է նվագել տարբեր միջոցառումների,այդ թվում նաև հուղարկավորության ծիսակատարություններին մոտ 10 տարի, այդ տարիները նրա համար լուրջ փորձառություն է լինում դուդուկը խորապես ճանաչելու համար,2010 թվից սկսում է ուսումնասիրել եղեգը որպես բույս,դուդուկի ձայնոց (ղամիշ) պատրաստելու համար,15 տարի փորձ ձեռք բերելով վարպետանում է,այժմ պատրաստում է ձայնոց,ինչպես Հայաստանում,այնպես էլ Հայաստանից դուրս գտնվող վարպետ դուդուկահարների համար,ինքնուս է,ստեղծել է արվեստանոց Duduk art studio անունով,այժմ փորձում է,էլ ավելի ճանաչելի դարձնել հայկական մշակույթը,հայերի և օտարազգի ժողովուրդների համար։



