Մեր Duduk Art Studio մասին
Հովհաննես Նորայրի Խուդավերդյան,ծնվ. 1987 թ. ,ք. Երևան,ավարտել է Մովսես Գյորգիսյանի անվան թիվ 158 միջնակարգ դպրոցը,1993֊2003թթ.,13 տարեկանից սկսել է նվագել դուդուկ,17 տարեկանում մեկ տարի մասնավոր պարապել է վարպետի մոտ,այնուհետ գնացել ծառայության2005֊2007թթ.
Բանակից վերադառնալուց հետո նա մտադիր էր շարունակել ուսումը և զարգացնել իր հմտությունները, սակայն վարպետի վաղաժամ մահը ընդհատեց այդ գործընթացը։ Այս իրադարձությամբ ավարտվեց նրա ուսանողական փուլը։ Դրանից հետո նա սկսեց նվագել տարբեր միջոցառումների ժամանակ, այդ թվում՝ հուղարկավորության ծիսակատարություններում՝ մոտ 10 տարի։ Այս տարիները դարձան կարևոր փորձառություն՝ օգնելով նրան խորապես ճանաչել դուդուկը և դրա հնչյունային աշխարհը։
2010 թվականից սկսում է ուսումնասիրել եղեգը որպես բույս՝ դուդուկի ձայնոց (ղամիշ) պատրաստելու համար։ 15 տարվա փորձի արդյունքում հասնում է բարձր վարպետության։
Ներկայումս պատրաստում է ձայնոցներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում գտնվող վարպետ դուդուկահարների համար։ Ինքնուս լինելով՝ հիմնադրել է իր արվեստանոցը՝ Duduk Art Studio անունով։ Այսօր նա նպատակ ունի ավելի ճանաչելի դարձնել հայկական մշակույթը՝ ինչպես հայերի, այնպես էլ օտարազգի ժողովուրդների շրջանում։
Պատկերասրահ
Մենք прорабатываем ամեն առումով պլանավորման
Նորայր Քարտաշյանը մեծ երաժիշտ և վարպետ է, մարդ, որի խորհուրդները զգալի ազդեցություն են ունեցել իմ աշխատանքի և ստեղծագործական ուղու վրա։